Աշխատանք չկորցնելու, 2 կոպեկ ավել աշխատելու համար վախենա՞ս

Աշխատանք չկորցնելու, 2 կոպեկ ավել աշխատելու համար վախենա՞ս

Sat, 18 Apr 2026 15:45:04 +0400


«Ամեն տարի այն հույսով ենք գնում ընտրության, որ վերջապես ազատվելու ենք այս իշխանություններից, բայց դա չի նշանակում, որ ֆիասկոների դեպքում պիտի պայքարը դադարեցնենք, ամեն տարի մտածում ենք, որ էս տարի վերջ, սա վերջն է, բայց` չէ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Նրա խոսքով, իր միակ նպատակը չարիքից ազատվելն ու արժանապատվությունը վերականգնելն է․ «Պատերազմից հետո, երբ վերընտրվեց, դրանից հետո ես մտածելու էլ տեղ չունեմ, արժանապատվությունը ինչ որ տեղ է կորել, չեմ հասկանում, թե ուր, փնտրում եմ ու չեմ գտնում, որովհետև չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հանդուրժել էս ամեն ինչը։ Պատերազմից հետո, էդ տղերքի զոհաբերությունից հետո ո՞նց կարելի է գնալ ու ընտրել, Արցախը հանձնելուց հետո հիմա առավել ևս։ Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել, ես չեմ հավատում, գետինն եմ մտնում, ամաչում եմ, ու՞ր է կորել հայի արժանապատվությունը, հայ կնոջ կերպարը»։

Երգչուհին վստահ է, որ հասարակության մեծ մասը Նիկոլ Փաշինյանին չի ընդունում․ «Մի մաս կա, որ վախենում է, ես չեմ մեղադրում` իրենց ընտրությունն է, բայց վախով ապրե՞լ, բա չգոռա՞ս, մի անգամ դուրս չգա՞ս, էդ աշխատանք չկորցնելու, երկու կոպեկ ավել աշխատելու համար վախենա՞ս, բա հայրենի՞քը, էդ փողերը ինչ որ տեղ պիտի ծախսես չէ՞, արտասահմաններո՞ւմ ես ծախսելու, դո՞ւ էլ ես իր նման մտածում, բա ասում ես` ատում ես, ամբողջ կյանքը հեծանիվ չունեցած, հոտով ռետինի ու լավաշ ծամոնի կարոտի ձեռքը էս ինչ կրակն ենք ընկել։ Արտասահմանյան երազանքներով, այսինքն, լուրջ ակնհայտ չէ՞ Թրամփի անելիքը, թե՞ Թրամփը մի երկու հատ բան է ասել, ոգևորվել ես, ինչ գեղական մտածելակերպ է: Եթե աշխարհի հետ է խաղում Թրամփը, քո հետ ոնց է վերաբերվելու, լուրջ պետք է հիշի՞ քեզ, նույնիսկ հայրենիքիդ անունը չէր հիշում»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, Պետրոսյանը արձագանքեց․ «Պետք է ագիտացիա անել, որ մարդիկ անպայման գնան ընտրության, թող ընտրեն` ում ուզում են, բայց այդ ուժը լինի այնպիսի ուժ, որը իսկապես դեմ է այս իշխանություններին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով։ Քվեարկելով մեր օգտին՝ դուք ընտրում եք Հայաստանը․ Արման Թաթոյան

Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով։ Քվեարկելով մեր օգտին՝ դուք ընտրում եք Հայաստանը․ Արման Թաթոյան Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով