Անտեսելով դատարանի արգելքը՝ մեկնել է երկրից
Wed, 28 Oct 2026 19:00:48 +0400

Բրազիլիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուն կնոջ ու դուստրերի հետ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ անտեսելով երկրից դուրս գալու մասին դատարանի կողմից սահմանված արգելքը։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։ Նա դրանով կրկնել է հոր կատարած քայլը։ Ժաիր Բոլսոնարուն եւս 22 թվականի ընտրություններում պարտություն կրելով՝ հեռացել էր Միացյալ Նահանգներ։ Բրազիլական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն՝ Բոլսոնարու-կրտսերը կարող էր Բրազիլիայի տարածքը լքել Արգենտինայի հետ սահմանին՝ գաղտնի կերպով՝ Արգենտինայից էլ մեկնելով Միացյալ Նահանգներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր