Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի

Wed, 28 Oct 2026 16:00:13 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինվորականները հրաման չեն ստացել դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Կիևն ավելի վաղ բազմիցս կոչեր էր ստացել հրաժարվել նման հարձակումներից։

Դոնալդ Թրամփի կողմից էներգետիկ հրադադարի մասին հայտարարությունից հետո Ուկրաինան երեք օր ձեռնպահ մնաց ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելուց, չնայած Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումներին։

«Ես ասացի. «Եկեք հանգիստ արձագանքենք այլ թիրախներին առնվազն 72 ժամ։ Նավթավերամշակման գործարաններին հանգիստ ենք թողնում»։ Դա չօգնեց։ Կար ամեն տեսակի հռետորաբանություն։ Եվ ոչ ոք մեզ շնորհակալություն չհայտնեց այդ երեք օրերի համար», – հայտարարել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ուկրաինական զինվորականները շարունակում են հակադարձ գործողություններ իրականացնել, այդ թվում՝ ռուսական բալիստիկ հրթիռների հետ կապված թիրախների դեմ։

Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական զինվորականները չեն հարձակվում Ռուսաստանից ԱՄՆ ուղևորվող նավերի վրա, քանի որ դրանք կապված են Միացյալ Նահանգների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ Tue, 27 Oct 2026 19:30:51 +0400 Ուկրաինայի դաշնակիցները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով