Հայտնի է մրցակցի անունը. մանրամասներ
Wed, 28 Oct 2026 15:45:37 +0400

Հայ մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը կլինի UFC-ի և WEC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փետիսը։ Նրանք կմրցեն նոյեմբերի 28-ին՝ Չիկագոյի «NOW Arena»-ում, RAF կազմակերպության չեմպիոնական գոտու համար։
Ծառուկյանը տիտղոսի համար պայքարելու իրավունք էր ստացել՝ Լաս Վեգասում Դիլոն Դենիսին հաղթելուց հետո նվաճելով կազմակերպության Crossover գոտին։ Առաջիկա մենամարտը կլինի այդ տիտղոսի առաջին պաշտպանությունը։
Փետիսը հայտնի է իր անկանխատեսելի և տեխնիկապես բազմազան մարտաոճով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր