Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

ՆԱՏՕ-ից դուրս չեն գա, բայց այլեւս շատ փող չեն տա

ՆԱՏՕ-ից դուրս չեն գա, բայց այլեւս շատ փող չեն տա

Fri, 12 Jun 2026 19:30:42 +0400


Միացյալ Նահանգները չի պլանավորում ՆԱՏՕ-ից դուրս գալ, սակայն նաեւ հույս ունի, որ եվրոպական երկրները ավելի ակտիվ դերակատարություն կսկսեն ունենալ սեփական անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Մեթյու Վիթեքերը՝ RTL-ի հետ զրույցում։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը մասնավորապես ասել է, որ Միացյալ Նահանգներն անխոս հանդիսանում են գերտերություն, սակայն ամերիկյան ռոսուրսները անսահմանափակ չեն։

Դրա համար էլ Վաշինգտոնում ուզում են, որ Եվրոպան ավելի ինքնուրույն դառնա։ Վիթեքերը միաժամանակ նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակվում է ԱՄՆ կողմից դիտարկվել որպես հավաքական անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ եւ Վաշինգտոնը հավատարիմ է իր ստանձնած պարտավորությունների հանդեպ։ Ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը հասկացրել է, որ իրենք ՆԱՏՕ-ից դուրս չեն գա, իհարկե, սակայն այլեւս նախկինի նման շատ փող չեն տա եւ դա նշանակում է, որ եվրոպացիները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն սեփական անվտանգության ապահովման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գոյության իրավունք ունեցող հարցադրում

Գոյության իրավունք ունեցող հարցադրում Wed, 29 Jul 2026 17:15:45 +0400 2018-ին փողոցի ուժով Հայաստանի վարչապետ …