Ուրբաթ , 12 Հունիսի 2026

Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

Fri, 12 Jun 2026 19:31:19 +0400


Երբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատվերով ձերբակալեցին Երեւանի պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, Համալսարանում եւ ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հիմա արդեն նույն ֆակուլտետի մեկ այլ սիրելի դասախոսի՝ Ալեն Ղեւոնդյանին նիկոլական քննիչները տարան։

Չե՞ք հիշում նույն այդ ֆակուտետի դասախոս՝ Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատումը դասախոսության ընթացքում իր արտահայտած կարծիքի համար։

Էլի՞ լուռ եք մնալու։ Հասնելու են բոլորիդ, ձեր գրառումների, անգամ դասախոսության համար։ Էլի լինելու ենք կողքներդ, բայց երես չեք ունենալու մեր ու ձեր հետապնդված գործընկերների աչքերի մեջ նայեք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին կարգադրել է՝ մինչև ձմեռ ավարտել պատերազմը

Զելենսկին կարգադրել է՝ մինչև ձմեռ ավարտել պատերազմը Tue, 02 Jun 2026 14:30:11 +0400 Ուկրաինայի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով