Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400


Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Արցախի կորուստը չի կարելի ներկայացնել որպես անխուսափելի իրողություն՝ անկախ այն հանգամանքներից, որոնք նախորդել են դրան։ Նա դեմ է նաև այն մոտեցմանը, թե արցախցիների վերադարձի պահանջն անցյալին կառչելու փորձ է։

Հակոբյանը նշել է, որ ո՛չ պատերազմը, ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակը, ո՛չ միջազգային հանրության անտարբերությունը չեն կարող արդարացում լինել Արցախի հանձնման համար։

Նրա համոզմամբ՝ անհնարինության մասին խոսում են նրանք, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել պայքարել այն հնարավորությունների համար, որոնք կարող էին լինել։ Պատգամավորը շեշտել է, որ նույնիսկ ստեղծված ծանր իրավիճակը, վերադարձի ճանապարհին առկա դժվարություններն ու միջազգային անբարենպաստ պայմանները չեն կարող հիմք դառնալ Արցախի կորստի արդարացման համար։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախը միայն անցյալի մաս չէ, այլև չավարտված ներկա և ապագայի իրավունք։ Նա ընդգծել է, որ պատմությունը կարող է արձանագրել տեղի ունեցածի հանգամանքները, բացահայտել սխալներն ու գնահատել տարբեր դերակատարների քայլերը, սակայն այդ ամենը չպետք է վերածվի տեղի ունեցածի արդարացման։

Հակոբյանը նաև անընդունելի է համարել այն մոտեցումը, երբ իշխանության քաղաքական որոշումը ներկայացվում է որպես մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հնարավոր են համարում ԱՄՆ տարածքում պատերազմի լինելիությունը

Հնարավոր են համարում ԱՄՆ տարածքում պատերազմի լինելիությունը Sun, 18 Oct 2026 20:45:12 +0400 Ամերիկացի զինվորականները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով