Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել
Sun, 29 Nov 2026 13:45:41 +0400

Միացյալ Նահանգները հնարավոր է Պարսից ծոցում ունեցած իր ռազմակայաններում գտնվող զորքերը տեղափոխի այլ վայրեր՝ հնարավորինս հեռու Իրանից։ Որպես հնարավոր նոր տեղակայման վայրեր կարող են հանդես գալ Իսրայելը եւ Հորդանանը։ Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը։ Համաձայն հոդվածի, ամերիկյան զորքերը կարող են դուրս բերվել Բահրեյնի ռազմակայանից, որտեղ նախկինում ամերիկյան ութ հազար զինվորական է տեղկայված եղել, ինչպես նաեւ՝ Կենտրոնական հրամանատարության ենթարակության ներքո գտնվող Մերձավոր Արեւելքում գործող հինգերորդ օպերատիվ նավատորմի գլխավոր շտաբը։ Նշենք, որ Հորդանանում եւ Իսրայելում արդեն իսկ մեծաթիվ ամերիկյան զորքեր կան կուտակված՝ ներառյալ նաեւ՝ ռազմական ավիացիան, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերով հանդերձ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր