Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում
Sun, 29 Nov 2026 14:00:08 +0400

Ուկրաինան սկսել է օգտագործել իսրայելական HiSKY արբանյակային կապի տեխնոլոգիան՝ որպես այլընտրանք ամերիկյան Starlink-ի՝ ռուսների դեմ առանձին ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Այն օգտագործվել է Ղրիմյան կամրջի վրա հարձակման ժամանակ, ինչպես նաեւ՝ ռուսական բալիստիկ հրթիռների արձակման համակարգերի հայտնաբերման համար։ Ի տարբերություն Starlink-ի, HiSKY-ն Ռուսաստանի տարածքում կապ ապահովում է, սակայն պահանջում է ավելի բարձր տեխնիկական պատրաստվածություն եւ մասնագետների ֆիզիկական ներկայություն՝ անմիջականորեն գործողության ընթացքում։ Բացի այդ, իսրայելական տեխնոլոգիան հարմարեցված չէ ուկրաինական դրոնների մեծ մասի համար, որոնք նախատեսված են հիմնականում SpaceX-ի սերվիսները օգտագործելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր