Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Իսկ հետո՞ ….

Իսկ հետո՞ ….

Thu, 26 Nov 2026 16:15:48 +0400


Մաս առաջին

Արդեն միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության համար, այսպես կոչված, «Ալիևյան սահմանադրության» փաշինյանական նախագիծը բացարձակապես անընդունելի է։ Եւ ինչ քայլեր էլ ձեռնարկեն գործող իշխանությունները, մարդկանց հանրաքվեի միջոցով ստիպելու սեփական ձեռքով ստորագրել սեփական երկրի մահվան դատավճիռը՝ Հայաստանը վերածելով թուրք-ադրբեջանական տանդեմի ավտորիտար կցորդի, հետագայում «Արևմտյան Ադրբեջան» վերածվելու անխուսափելի հեռանկարով, չափազանց դժվար կլինի։

Ընդդիմությանն այս փուլում հաջողվել է հասարակության զգալի հատվածին հասցնել ճշմարտությունը տեղի ունեցող գործընթացների մասին, մատնանշել իրական սպառնալիքները և ձևավորել պատկերացում այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանությունների առաջարկած ալիևան սահմանադրական նախագծի իրագործումը։
Սակայն այժմ սկզբունքորեն այլ հարց է առաջանում. բա հետո՞ …

Իմ կարծիքով՝ ընդդիմության առջև ծառացած է երկու ռազմավարական խնդիր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ ոչ թե պարզապես ընդհանուր պատկերացումներ, այլ գործողությունների հստակ և նախապես մշակված ծրագիր։ Որովհետև կարելի է հաղթել առանձին մարտավարական ճակատամարտերում, բայց ի վերջո պարտվել երկրի ապագայի համար մղվող ռազմավարական պայքարում։
Առաջին. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում գործելու ռազմավարություն։
Ընդդիմությունն արդեն այսօր պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է գործելու վաղաժամկետ ընտրություններ նշանակելու դեպքում։

Գաղտնիք չէ, որ նախորդ ընտրական գործընթացների վերաբերյալ բազմաթիվ բողոքներից, ընդիմադինների ձայների ակնհայտ գողության, խայտառակ իշխանամետ խախտումների մասին հաղորդումներից և քվեարկության արդյունքների նկատմամբ փաստացի անվստահությունից հետո Փաշինյանը կարող է դիմել ընտրական գործընթացի առավել լայնածավալ մանիպուլյացիաների։
Ընդհուպ մինչև այն աստիճան, որ վարչական ռեսուրսը, ընտրողների նկատմամբ ճնշումները և ձայների հաշվարկի հետ կապված մանիպուլյացիաները կարող են օգտագործվել՝ գործող իշխանություններին անհրաժեշտ արդյունքներն ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, միամտություն կլիներ ակնկալել, որ միջազգային հանրությունը լուրջ խոչընդոտ կդառնա նման գործողությունների համար։ Այն ունի իր սեփական շահերը, և դժվար թե հայաստանյան ընտրությունների արդարացի անցկացման խնդիրը նրա առաջնահերթություններից մեկը լինի։

Ավելին, համոզված եմ, որ գործող իշխանությունն արդեն իսկ հաշվարկում է այնպիսի սցենարներ, որոնք թույլ կտան հնարավորինս սահմանափակել իրական ընդդիմության մասնակցությունը վաղաժամկետ ընտրություններին, էական խոչընդոտներ ստեղծել նրա քաղաքական գործունեության համար և ապահովել իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ պայմանները։
Հետևաբար, ընդդիմությունը պետք է ոչ թե պարզապես պատրաստվի ընտրություններին, այլ նախապես ունենա հնարավոր խախտումներին հակազդելու համալիր ռազմավարություն՝ սկսած ընտրական գործընթացի թափանցիկության ապահովումից և քվեների պաշտպանությունից մինչև խախտումների արձանագրման իրավական մեխանիզմներ, հանրային մոբիլիզացիա և ընտրությունների արդյունքները չճանաչելու դեպքում ձեռնարկվելիք հստակ գործողություններ։

Երկրորդը` հաջորդիվ:

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ»

Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ» Thu, 26 Nov 2026 13:45:59 +0400 Նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով