Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես
Thu, 26 Nov 2026 15:33:55 +0400

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը քննադատել է քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի կիրառման վերաբերյալ իշխանությունների մոտեցումը՝ պնդելով, որ այդ գործիքը կարող է վտանգավոր դառնալ հենց իշխանության ձեռքում։
«Ասում է` քաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք է, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք:
Հիմա ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես: Բա քո նման լրտեսի հարցը ո՞նց պիտի լուծենք: Քաղաքացիությունից զրկելու արգելքը հենց դրա համար է, որ ղեկավար լրտեսը չկարողանա օգտագործի իշխանության լծակները իր լրտեսական գործունեության համար»,- նշել է Լևոն Զուրաբյանը :
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր