Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց
Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Ռուսաստանի նպատակները չեն սահմանափակվում Ուկրաինայով։ Նա ընդգծել է Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը։
Մերցը պաշտպանել է Կիևին ռազմական և ֆինանսական աջակցությունը շարունակելու քաղաքականությունը։ Գերմանիայի 2027 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը նախատեսվում է հասցնել 139,4 միլիարդ եվրոյի։
Գերմանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ քննադատում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Մոսկվան, իր հերթին, հերքում է ՆԱՏՕ-ի հետ առճակատման ձգտելու վերաբերյալ մեղադրանքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր