Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք

Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք

Wed, 13 May 2026 08:51:42 +0400


Ալիևը մայիսի 10-ի իր ելույթում հայ ժողովրդին ոչ միայն կոչում է «թշնամի», այլև փաստացի ասում, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք։ Հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը խոցող Ալիևին Փաշինյանն ու նրա թիմը ոչ մի ասելիք չունեն, ոչ մի բառ, լուռ լսում են։

Բայց երբ գալիս է քաղաքական հակառակորդներին հակադարձելու պահը, կիրառում են ամենազզվելի, ամենաստոր ու անընդունելի բառամթերքը։ Սա ևս մեկ ցուցիչ է, որ Փաշինյանն Ալիևի թեկնածուն է և իր ողջ «ուժը» ուղղում է քաղաքական մրցակիցների դեմ, իսկ հայ ժողովրդին ուղղված վիրավորանքների, մեր գերիներին տուն վերադարձնելու, մեր պետության դեմ ուղղված զավթողական ծրագրերի առնչությամբ ոչ մի անելիք չունի, բացի լուռ հետևելուց․․

Տաթևիկ Հայրապետյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով