Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Անուշ Միրզոյան

Ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Անուշ Միրզոյան

Thu, 26 Nov 2026 16:30:27 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, Գորիսի դատարանում ավարտվեց Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։
Երկու միջնորդություն ներկայացվեց։

Հանրային մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ադրբեջանցի մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Ըստ էության, չեն վերացել ռիսկերը՝ փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու։

Երկրորդ միջնորդությունը ներկայացրեց տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։ Նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին. նոր է ներգրավվել գործում։
Հավելեմ, որ դատարանում ներկա էր Սյունիքի Շաքի գյուղ ապօրինի մտած, հայ կնոջ վրա կրակ բացած ադրբեջանցին, իսկ Անի Ավետիսյանը չէր եկել դատարան՝ պայմանավորված առողջական խնդիրներով։
Մենք լինելու ենք հետևողական»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Tue, 17 Nov 2026 18:26:31 +0400 Սույն թվականի սեպտեմբերին «Հրաշք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով