Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը

Wed, 25 Nov 2026 22:30:31 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բաքվում ավարտվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի «Անվերջություն-2026» (Eternity-2026) համատեղ զորավարժությունը։ Համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։

Այն մեկնարկել էր Ադրբեջանում ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին։ Զորավարժության նպատակն է զարգացնել երեք երկրների զինված ուժերի ուսուցումն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի համատեղ գործելու կարողությունները։ Զորավարժության նպատակների թվում էր առաջ մղել բազմազգ խաղաղության աջակցման գործողություններին ուղղված նախապատրաստական աշխատանքները, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին

Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Sun, 22 Nov 2026 13:00:54 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով