Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

Wed, 25 Nov 2026 22:43:27 +0400


ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել` որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ Թուրքիան զավթի Կիպրոսի հյուսիսային մասը։ Պարզապես գործի դրվեց «հին ու բարի» թեզը՝ «Կիպրոսում վտանգված է թուրքական համայնքի պաշտպանությունը»։ Արդյունքում Մեծ Բրիտանիայից ընդամենը 15 տարի անկախացած Կիպրոսը կորցրեց իր տարածքի կեսը։ Ի դեպ, Թուրքիան մեկ անգամ չէ, որ նույնաբնույթ սպառնալիքներ է հնչեցրել տարբեր երկրների, ուր ապրում են որոշակի թվով թուրքեր։ Մի խոսքով, զավթելու մարմաջը արդարացնելու թեզերի ցանկը մեծ է, օրինակ՝ Արցախի պարագայում Ադրբեջանի իշխանությունը կիրառեց իբր զանգվածային ահաբեկչությունը կանխելու նկրտումը և այլն։

Ի դեպ, առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ, որում գիտե՞ք ինչ անգերազանցելի առաջադիմական դրույթներ կային»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավ է ուշ, քան՝ երբեք

Լավ է ուշ, քան՝ երբեք Thu, 26 Nov 2026 18:45:11 +0400 Փաշինյանը, կարծում եմ, շատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով