Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին

Sat, 14 Nov 2026 10:30:07 +0400


Իրանի իշխանությունները կոչ են անում բնակչությանը խնայողաբար ծախսել գազը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության պատճառով գազի վերամշակման ձեռնարկությունների վնասման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Համիդ Բովարդը։

«Գործընկերների ջանքերի շնորհիվ գազի անխափան մատակարարումը շարունակվում է, բայց խնդրում եմ ժողովրդին ցուրտ օրերին խնայողաբար սպառել գազը», – գրել է Բովարդը X սոցցանցում։

Նա նշել է, որ այցելել է Իրանի հարավում գտնվող Ասալույեի արդյունաբերական գոտի, որը հարվածների է ենթարկվել ամերիկա-իսրայելական ագրեսիայի ժամանակ, և ծանոթացել գազի վերամշակման ձեռնարկությունների վերականգնման գործընթացին, ինչպես նաև այցելել է «Հարավային Փարս» հանքավայրի ծովային գազային հարթակներից մեկը, որտեղ վերջերս հրդեհ էր տեղի ունեցել։

Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաաֆար Ղաեմ-Փանահը հայտնել էր գազի պակասի պատճառով ձեռնարկությունների, էլեկտրակայանների աշխատանքի սահմանափակումների վտանգի, ինչպես նաև բնակչության համար սահմանափակումներ մտցնելու մասին։

Նրա խոսքով՝ այժմ գազի դեֆիցիտը երկրում օրական մոտ 530 մլն խորանարդ մետր է կազմում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով