Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ խնդիր կա

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ խնդիր կա

Fri, 13 Nov 2026 14:30:04 +0400


Իրանի նահանգների ավելի քան մեկ երրորդում գազամատակարարման խնդիր կա։ Այս մասին հայտարարել է երկրի նավթի փոխնախարար և Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին:

Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Գաեմ-Փանահը զգուշացրել էր, որ գազի պակասի պատճառով կարող է սահմանափակվել ձեռնարկությունների ու էլեկտրակայանների աշխատանքը, կարող են սահմանափակումներ կիրառվել նաև բնակչության համար: Այսօր երկրում գազի պակասը կազմում է օրական շուրջ 530 միլիոն խորանարդ մետր: Նախորդ տարի այդ ցուցանիշը 300 միլիոն էր, սակայն ռազմական գործողությունների պատճառով ավելացել է 230 միլիոնով։
«Այս տարին չափազանց բարդ էր գազամատակարարման տեսանկյունից։ Երկրի առնվազն 11 նահանգում գազի հետ կապված իրավիճակը, կարելի է ասել, լարված է», – ասել է Թավաքոլին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ

Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ Thu, 12 Nov 2026 13:00:58 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով