Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ

Sun, 27 Sep 2026 18:00:03 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակում է արել սեպտեմբերի 27-ի՝ կապակցությամբ, այս օրն Ադրբեջում Հիշատակի օր է։

Նա գրել է, թե այսօր լրանում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի վեց տարին։

Ադրբեջանական կողմի ներկայացմամբ՝ պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել տարածքների զգալի մասը։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2 908 ադրբեջանցի զինծառայող, ևս վեցը համարվում է անհետ կորած։ Ադրբեջանական կողմը նաև հայտնում է 93 խաղաղ բնակչի զոհվելու և 454-ի վիրավորվելու մասին։

Հրապարակման մեջ նշվում է, որ նոյեմբերի 8-ին Շուշիի նկատմամբ վերահսկողության հաստատումը կանխորոշել է պատերազմի ելքը։

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ Դրանից հետո Ադրբեջանին անցան Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։

Հրապարակման համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի՝ ադրբեջանական կողմի ձևակերպմամբ «տեղային հակաահաբեկչական միջոցառումներից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ամբողջությամբ վերականգնվել են»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրած ծանրագույն զրկանքներով հանդերձ՝ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. Գագիկ Բաղունց

Կրած ծանրագույն զրկանքներով հանդերձ՝ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով