Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ

«Հրապարակ»․ ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ

Thu, 01 Oct 2026 08:05:13 +0400


Դիլիջան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցության անդամ Շուշանիկ Սահակյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի 40 հոգանոց ցուցակի 12-րդ համարն է։ ԿԸՀ կայքում գրված է, որ նա ՔՊ անդամ է։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում նրա մասին նշված է, որ բնակվում է Դիլիջանում, որպես աշխատավայր նշված է` «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ նախագահ։ Իսկ ԿԸՀ կայքում նշված է, որ նա ապրում է Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղում եւ չի աշխատում։ ՔՈ-ից ՔՊ սահուն անցման մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Շ․ Սահակյանին, սակայն նա ասաց․ «Տրանսպորտի մեջ եմ, խոսելու ցանկություն չունեմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիշեցում․ չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները

Հիշեցում․ չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները Tue, 02 Jun 2026 17:58:07 +0400 Կրկին անգամ հիշեցնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով