Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Սրանք անհերքելի փաստեր են․ Իվետա Տոնոյանը ներկայացրել է ԿԸՀ կայքի անճշտությունները

Սրանք անհերքելի փաստեր են․ Իվետա Տոնոյանը ներկայացրել է ԿԸՀ կայքի անճշտությունները

Mon, 08 Jun 2026 16:13:35 +0400


Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝
▪️ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
▪️ 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
▪️ 27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
▪️ 37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։

Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով:

Իվետա Տոնոյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավարտվեց

Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավարտվեց Tue, 09 Jun 2026 13:14:14 +0400 Կենտրոնական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով