Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել
Thu, 26 Nov 2026 20:00:29 +0400

Իրանի տարբեր շրջաններում վերջին մեկ ամսվա ընթացքում կեղծված ալկոհոլի օգտագործման պատճառով թունավորման մի շարք դեպքեր են գրանցվել։ Այդ թունավորման դեպքերից քսանն ավարտվել են մահվան ելքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաջաթ Ռազավին։ Նա մանրամասնել է, որ մեկ ամսվա ընթացքում կեղծված ալկոհոլի օգտագործումից թունավորման 356 դեպք է գրանցվել։ 187 մարդ հոսպիտալացվել է։ 142-ը արդեն դուրս են գրվել եւ գնացել տուն։ 33 մարդու մոտ վիճակը ծանր է եւ գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ 16 մարդու մոտ կեղծված ալկոհոլից թունավորումը ազդել է տեսողության վրա։ Թունավորվածների միջին տարիքը երեսունն է։ Թունավորվածներից մեկը տասներկուամյա երեխա է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր