Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Իսրայելը Լոնդոնին խիստ վերջնագիր է ներկայացրել․ ի՞նչ է կատարվում

Իսրայելը Լոնդոնին խիստ վերջնագիր է ներկայացրել․ ի՞նչ է կատարվում

Wed, 09 Sep 2026 14:30:54 +0400


Իսրայելը տեղեկացրել է Արևելյան Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությանը, որ այն պետք է դադարեցնի գործունեությունը 30 օրվա ընթացքում։ Դիվանագիտական ​​առաքելությանը ժամանակավոր միացած աշխատակիցները ևս կզրկվեն իրենց հավատարմագրումից։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի։

Բացի այդ, Իսրայելում ԱՄՆ-ի գլխավորած Գազայի հարցով համակարգման առաքելությանը մասնակցող բրիտանացի ներկայացուցիչները, ինչպես նաև Արևմտյան ափի Ռամալլաում գտնվող բրիտանացի դիվանագետները պետք է լքեն տարածքը 7 օրվա ընթացքում։

Իսրայելն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ (որոնք միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական) առևտուրն արգելելու մասին։

Լոնդոնը նաև մտադիր է միջոցներ ձեռնարկել այդ բնակավայրերում գործող ընկերությունների դեմ և արգելել դրանց հետ կապված ապրանքների և ծառայությունների գովազդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը միայն Թուրքիայից է զգուշանում․ խորհրդարանի նախագահ

Իսրայելը միայն Թուրքիայից է զգուշանում․ խորհրդարանի նախագահ Thu, 27 Aug 2026 17:00:51 +0400 Թուրքիայի խորհդրարանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով