Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

Tue, 31 Mar 2026 08:00:52 +0400


Փետրվարի 26-ին դատարանը` դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան: Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Նմանատիպ մեղադրանքով, հիշեցնենք, արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել եւ արդեն մոտ 4 ամիս է՝ կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել: Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլեւ, պարզվում է՝ դատարանի որոշումից գոհ է նաեւ Գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի որոշումը, եւ այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։ Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Դատախազության հայցած պատժաչափն ամբողջությամբ դատարանի կողմից բավարարվել է, հետեւաբար, բացակայում է վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունը ֆուլ ներգրավված է ՔՊ-ի վերարտադրության գործին

Դատախազությունը ֆուլ ներգրավված է ՔՊ-ի վերարտադրության գործին Sun, 07 Jun 2026 14:49:25 +0400 Դատախազությունը տեղեկատվություն …