Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Իսրայելը կոչնչանար․ Թրամփը՝ Իրանի գործողությունների մասին

Իսրայելը կոչնչանար․ Թրամփը՝ Իրանի գործողությունների մասին

Tue, 01 Sep 2026 11:30:48 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, քանի որ դա կսպառնա Իսրայելին, Մերձավոր Արևելքին և հենց Միացյալ Նահանգներին։

«Սա մեզ՝ որպես երկրի և աշխարհի մասին է. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելը կոչնչանար։ Այսօր Իսրայել չէր լինի, և հավանաբար Մերձավոր Արևելք չէր լինի։ Ինչ-որ պահի նրանք կսկսեին ռմբակոծել մեր քաղաքները, քանի որ նրանք հիվանդ մարդիկ են», – ասել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է Միացյալ Նահանգներում դեղամիջոցներ արտադրելու համար օգտագործվող նյութերի պաշարների պահպանման անհրաժեշտությունը՝ «արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ պատերազմների և շատ այլ բաների» դեպքում։

«Բայց ոչ ոք մեզ չի հարձակվի։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև նրանք խելացի են», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

Ավելին, նախագահը հայտարարել է այն միջոցառումների մասին, որոնք իր վարչակազմը ձեռնարկել է Միացյալ Նահանգներում դեղամիջոցների արժեքը նվազեցնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում Mon, 21 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով