Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». 16 տարում 3 անգամ նվազել է

«Հրապարակ». 16 տարում 3 անգամ նվազել է

Tue, 01 Sep 2026 11:45:45 +0400


Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել ենք․ «2026 թվականին ՀՀ Տավուշի մարզում հնձվել է 1950 հա ցորենի եւ գարու արտ: Միջին բերքատվությունը 1 հա-18-20ց»: 2010 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Տավուշի մարզպետի հաշվետվության մեջ նշված է, որ 2009-ին Տավուշի մարզում կատարվել է 5534 հեկտար աշնանացան։ 16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե 3 անգամ, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ այս տարի հնձված 1950 հեկտար արտերի մեջ նաեւ գարու ցանքերն են ներառված։

Տավուշում ցորենի արտերը չեն ոռոգվում, պարարտանյութերով չեն պարարտացվում, վնասատուների եւ հիվանդությունների դեմ քիմիական եղանակով բուժում չի իրականացվում։ Արտերի մեջ շատ են մկնանման կրծողները, որոնց դեմ թունավոր նյութերով պայքար չի իրականացվում։ Այդ պատճառով ցորենի ու գարու միջին բերքատվությունը ցածր է, հեկտարից` ընդամենը 18-20 ցենտներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանը տանջվում է Բաքվի բանտում, իսկ Green Rock-ը Դիլիջանի զբոսայգում հյուրանոց է հիմնում

Ռուբեն Վարդանյանը տանջվում է Բաքվի բանտում, իսկ Green Rock-ը Դիլիջանի զբոսայգում հյուրանոց է հիմնում Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով