Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Բռնապետներն ու ժողովրդավարը

Բռնապետներն ու ժողովրդավարը

Tue, 24 Nov 2026 09:00:03 +0400


Հայաստանը 1995-ին սահմանադրություն է ընդունել, ապա 2 անգամ փոփոխություններ իրականացրել: Եվ յուրաքանչյուր անգամ տեքստը կազմելուն ու հանրաքվեին շատ լուրջ են մոտեցել: 90-ականներին 5 տարի աշխատել են տեքստի վրա, բաց քննարկումներ եւ դաժան բանավեճեր են եղել, որոնց մասնակցել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, հանձնաժողովը գլխավորել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Բաբկեն Արարքցյանը, իսկ աշխատանքային խումբը ղեկավարել է Վլադիմիր Նազարյանը: Միայն իրավագիտության 4 դոկտոր է մասնակցել մշակումներին: 2005-ին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը նույնպես բազմակուսակցական կազմ ուներ, եւ հայտնի իրավաբաններ էին ընդգրկված: 2015 թվականին էլ փորձառու սահմանադրագետներ, հայտնի իրավաբաններ էին մասնակցում, եւ ամեն ինչ արվեց, որ կոնսենսուսով ընդունվեն փոփոխությունները, այլ ոչ թե ուժային մեթոդներով:

Այսօր ոչ ոք չգիտի, թե ով է այս թերի ու հակասահմանադրական տեքստը գրել, ինչպես է կազմվել, ով է հաստատել: Անգամ իրավաբանությունից ու սահմանադրությունից հեռու իշխանամետ անձանցից կազմված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տեղյակ չէ, թե ով եւ որտեղ է գրել նախագիծը: Միայն իր գրագիտությամբ ու բարեվարքությամբ առանձնապես աչքի չընկնող նախարար Սրբուհի Գալյանն է ներկայանում որպես հեղինակ: ՔՊ-ի մեծ մասն էլ անտեղյակ է այս տեքստից եւ դրա հեղինակներից: Ավելին` նախկինում անպայման ցանկացած օրենք եւ հատկապես սահմանադրությունը, ուղարկվում էր Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Այս անգամ դա էլ չեն արել: Եվ մի փաստ եւս. 2003 թվականին մի փորձ է արվել՝ սահմանադրությունը փոփոխելու, հանրությունն ասել է` «ոչ», եւ բռնապետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանը խաղաղ ընդունել է ժողովրդի որոշումը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծը

Ընդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծը Tue, 24 Nov 2026 22:17:53 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով