Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

10 միլիոն դոլար պարգեւավճար են խոստացել՝ հավաստի տեղեկության դիմաց

10 միլիոն դոլար պարգեւավճար են խոստացել՝ հավաստի տեղեկության դիմաց

Sun, 15 Mar 2026 12:00:00 +0400


ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգեւավճար է խոստացել նրան, ով հավաստի տեղեկություն կհայտնի Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի եւ Իրանի մյուս ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի կայքից։ Պարգեւավճարը տրամադրվելու է «Պարգեւատրում՝ արդարադատությանն աջակցելու համար» ծրագրի շրջանակով։ Բացի Մոջթաբա Խամենեիից, ցանկում ներառված են նաեւ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, Խամենեիի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալի Ասթար Հեջազին, ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին, ՆԳ նախարար Էսքանդեր Մոմենին, Հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ջրամբարների կառուցման խոստումներն ամբողջությամբ տապալել են

«Հրապարակ». Ջրամբարների կառուցման խոստումներն ամբողջությամբ տապալել են Tue, 12 May 2026 12:15:34 +0400 21-րդ դարում, …