Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց

Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց

Mon, 22 Jun 2026 13:30:52 +0400


Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտարարել է Դաունինգ սթրիթում իր ելույթի ժամանակ։

Նրա հրաժարականի մասին ավելի վաղ գրել էր բրիտանական «The Observer» թերթը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցության բարձրաստիճան անդամներին։ Ըստ թերթի տվյալների՝ նախարարների և խորհրդականների հետ մի շարք քննարկումներից հետո վարչապետը եզրակացրել է, որ իր դիրքերն այլևս կայուն չեն։

Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին, ինքն անձամբ չի մասնակցի դրանց։

Հիշեցնենք` Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հուլիսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է…

Մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է… Fri, 24 Jul 2026 13:15:54 …