Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին

Fri, 20 Nov 2026 17:30:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատահաբար» անօդաչու թռչող սարքեր և փոքր հրթիռներ է արձակել Լեհաստանի ուղղությամբ։

Նա այս մասին ասել է Fox News-ին տված հեռախոսազրույցում։

«Պուտինը պատահաբար անօդաչու թռչող սարքեր և մի քանի փոքր հրթիռներ է արձակել Լեհաստանի ուղղությամբ», – Fox News-ը մեջբերել է ամերիկացի առաջնորդի խոսքերը։

Մեկնաբանելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դժգոհությունը Վլադիմիր Պուտինին ընկեր անվանելու կապակցությամբ, հայտարարել է, որ ընտրություններում աջակցել է Լեհաստանի վարչապետին։

«Ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ կապված։ Ես նրան վաղուց եմ ճանաչում։ Ինձ դուր է գալիս Լեհաստանի վարչապետը։ Մի մոռացեք, որ ես նրան աջակցել եմ», – ասել է Թրամփը Fox News-ի լրագրող Այշա Հասնիին։

Ամերիկացի նախագահը հավելել է, որ իր աջակցության շնորհիվ քաղաքական գործիչը հաղթել է և նրան անվանել է «հիանալի տղա»։ Սակայն, կարծես թե, Թրամփը շփոթել է Տուսկին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ, որին նա աջակցել է 2025 թվականի ընտրություններում։

Ավելի վաղ Տուսկը մեկնաբանել էր Թրամփի՝ Պուտինի մասին արած արտահայտությունները՝ ասելով. «Աստված փրկի մեզ նման ընկերներից»։ Ավելի ուշ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ Պուտինը Լեհաստանի բարեկամը չէ և երբեք էլ չի լինի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստան

Պուտինը եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստան Fri, 20 Nov 2026 15:30:27 +0400 Ռուսաստանի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով