Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

Այսօր Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա, և ծաղրելուց ու արհամարհելուց հետո փշի-փշի է անում Նիկոլին․ Աղվան Վարդանյան

Այսօր Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա, և ծաղրելուց ու արհամարհելուց հետո փշի-փշի է անում Նիկոլին․ Աղվան Վարդանյան

Sun, 17 May 2026 20:20:45 +0400


«Այսօր Էրդողանն ասում է Եվրոպային՝ «Թուրքիան ավելի է պետք Եվրոպային, քան Եվրոպան՝ Թուրքիային»։ Այսօր Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա և, ծաղրելուց ու արհամարհելուց հետո, փշի-փշի է անում Նիկոլին։ Զելենսկին Երևանից սպառնում է Ռուսաստանին, իսկ Նիկոլը առնվազն 20 տարի չլինելիք Եվրամիությամբ խաբում է ժողովրդին և Արծվաշենի մասին խոսելով՝ խոստանում է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Թրամփը խառնել է աշխարհը, բայց Պուտինին ու Սի Ձինփինին մոտենալու քայլեր է անում։ Նիկոլը Ռուսաստանից հեռանալու մոլագարության մեջ է։

Ժողովուրդ ջան, վաղը պարզվելու է, թե Թուրքիայի հետ Նիկոլն այսօր ինչ է բանակցել։ Նա ոչ թե բանակցում է պետության շահերի համար, այլ իրենց խմբակի անձնական շահն ապահովելու համար. երբ բացահայտվի, չզարմանաք։ Աշխարհում այսօր ամեն մեկն իր շահն է առաջ տանում։ Նիկոլը մեր երկրում ընդդիմության առաջնորդներին է թիրախավորում, ներքաղաքական գզվռտոցի մեջ է մտել, հիստերիայի մեջ է։

Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ուժեղ, արժանապատիվ Հայաստան ստեղծելու ջանքի մեջ են. սա Ալիևին թողած, ճշմարիտ հայերի դեմ է ճղճղում»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին․ Հայտարարություն

Կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին․ Հայտարարություն Fri, 05 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով