Այսօր է պահը․ Կոչ-հորդոր դատավորներին
Tue, 24 Nov 2026 12:58:16 +0400

ԿՈՉ-ՀՈՐԴՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Այսօր ձեր լռությունը կարող է վաղը մեկնաբանվել որպես համաձայնություն։
Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի։ Ես ձեզ կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության և դատավորի արժանապատվության պաշտպանության համար։
Մի՛ սպասեք, որ ձեզանից յուրաքանչյուրին առանձին կանչեն՝ իր մասնագիտական պիտանիությունն ապացուցելու։
Դատավորի անկախությունը շնորհ չէ, որ իշխանությունը կարող է տալ կամ վերցնել։ Այն սահմանադրական երաշխիք է, որը դուք պարտավոր եք պաշտպանել։
Այսօր է պահը, երբ դատական իշխանությունը պետք է խոսի՝ իր անունից, իր անկախության և իր ապագայի համար, որովհետև եթե այսօր չպաշտպանեք դատական իշխանության անկախությունը, վաղը գուցե արդեն ստիպված լինեք պաշտպանել միայն ձեր պաշտոնը։
Դատավորի լռությունը չպետք է դառնա դատական իշխանության անկախության կորստի գինը։
Հարություն Հարությունյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր