Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ուրիշ օր չկա՞ր

«Հրապարակ»․ Ուրիշ օր չկա՞ր

Fri, 21 Aug 2026 08:20:05 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օգոստոսի 17-ին որոշում է կայացրել եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունը նշանակել նոյեմբերի 29-ին։ Նոյեմբերի 29-ը Հայաստանի խորհրդայնացման, 11-րդ Կարմիր բանակի` Հայաստանի տարածք ներխուժելու օրն է։ Նոյեմբերյան քաղաքը նախկինում կոչվել է Բարանա, 1938 թվականին վերանվանվել է Նոյեմբերյան՝ ի պատիվ 1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Կարմիր բանակի` Հայաստան մտնելու, որը ոչ բոլորի մոտ է դրական ասոցիացիաներ առաջացնում։ Հայաստանի անկախացումից 26 տարի անց Նոյեմբերյանում կա նաեւ Նոյեմբերի 29-ի փողոց։ Դա էլ քիչ է` Նոյեմբերյանում ավագանու ընտրությունները նոյեմբերի 29-ին են նշանակվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել Thu, 12 Nov 2026 21:12:20 +0400 Իռլանդիայի մայրաքաղաք …