Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Տավուշի 7 կազմակերպություն`խոշոր հարկատուների ցանկում

«Հրապարակ»․ Տավուշի 7 կազմակերպություն`խոշոր հարկատուների ցանկում

Fri, 21 Aug 2026 08:15:37 +0400


ՊԵԿ-ը հրապարակել է 2026թ․ հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Տավուշի մարզի տնտեսությունը թույլ է զարգացած, որի պատճառով էլ մարզից խոշոր 1000 հարկատուների ցուցակում քիչ ընկերություններ են ընդգրկված։

Այդ ցանկի 394-րդ տեղում «Իջեւանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է։ Ցուցակի 754-րդ տեղը զբաղեցնում է Դիլիջանում գարեջուր արտադրող «Հ եւ Տ Հակոբյաններ» ընկերությունը։ Խոշոր հարկատուների ցանկի 819-րդ տեղը զբաղեցնում է Բերդ համայնքում ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը։ 834-րդ տեղում Դիլիջանում շինարարական գործունեություն ծավալող «Սթրաքթ» ՓԲԸ-ն է։ Ցանկի 972-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դիլիջանի միջազգային դպրոցը, 993-րդ տեղում սանիտարահիգիենիկ ապրանքներ ներմուծող «Արվա պրոֆ» ընկերությունն է, 996-րդում՝ «ԱԱԱ ինդուստրիա» ՍՊԸ-ն, որն արտադրում է դրամարկղային ջերմային թղթեր․ ինքնակպչուն պիտակներ եւ այլն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մարզպետն իր բարեկեցությունն է ապահովել, ոչ թե ժողովրդի

«Հրապարակ». Մարզպետն իր բարեկեցությունն է ապահովել, ոչ թե ժողովրդի Wed, 19 Aug 2026 12:45:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով