Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Thu, 05 Nov 2026 23:00:45 +0400


Եվրոպայում ավիահաղորդակցությունը խաթարվել է այն բանից հետո, երբ մի շարք ուղևորատար չվերթերի անձնակազմերը ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ընդհանուր առմամբ, ահազանգեր են ստացվել առնվազն 18 չվերթի վերաբերյալ:

Որոշ դեպքերում ինքնաթիռներին ուղեկցել են կործանիչները, իսկ որոշ ինքնաթիռներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ կամ ռազմաբազաներ։

Պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Չեխիայում ոստիկանությունը հայտնել է, որ ռումբի տեղադրման սպառնալիքներ են ստացվել Պրահա ուղևորվող չորս չվերթերի վերաբերյալ։ Պայթուցիկ նյութերի հետ կապված ստուգումների արդյունքները «բացասական են եղել»։

Սպառնալիքների մասին հայտնել են, այդ թվում, Սալոնիկից Միլան, Պորտուից Միլան, Դուբլինից Հռոմ, Հելսինկիից Հռոմ, Միլանից Բուխարեստ, Միլանից Վարշավա, Վարշավայից Բրյուսել, Կոպենհագենից Սոֆիա, Մադրիդից Սոֆիա, Լոնդոնից Սոֆիա մեկնող չվերթերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով