«Խոպան մեկնելու» հնարավորություն այլևս չի՞ լինելու

«Խոպան մեկնելու» հնարավորություն այլևս չի՞ լինելու

Fri, 08 May 2026 11:57:27 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի մարզերում առկա սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ անձամբ այցելել է Սպիտակի տարածաշրջանի գյուղեր և տեսել բնակիչների ծանր պայմանները։

Նրա խոսքով՝ գյուղական համայնքներում մարդիկ շարունակում են բախվել աղքատության և տարրական կենսապահովման խնդիրների հետ։ Կարապետյանը նշել է, որ իշխանությունների հայտարարությունները աղքատության հաղթահարման վերաբերյալ չեն համապատասխանում իրական պատկերին։ Նա պնդել է, որ երկրում հարյուր հազարավոր քաղաքացիներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում և պայքարել ամենօրյա գոյատևման համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին՝ Կարապետյանը նշել է, որ դրա հետևանքները կարող են անմիջապես անդրադառնալ քաղաքացիների կյանքի վրա։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը սահմանափակ թվով առևտրային գործընկերներ ունի, և այդ հարաբերությունների վատթարացումը կարող է խնդիրներ ստեղծել հատկապես արտագնա աշխատանքի և արտահանման ոլորտներում։

Կարապետյանի խոսքով՝ վտանգի տակ կարող են հայտնվել ինչպես արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հնարավորությունները, այնպես էլ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Նա քննադատել է արտաքին քաղաքական որոշ քայլեր՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, իրականացվում են ցուցադրական նպատակներով և կարող են բացասական հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այդ փոքրիկ շանտաժիստին պետություն են վստահել, ինձ ինչո՞ւ չպետք է վստահեն

«Հրապարակ». Այդ փոքրիկ շանտաժիստին պետություն են վստահել, ինձ ինչո՞ւ չպետք է վստահեն Fri, 08 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով