Հստակ է՝ որքան է առաջարկել Կառավարությունը ՀԷՑ-ի համար
Fri, 08 May 2026 11:48:56 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխանությունների գործողությունները հերթական դրսևորումն են պետության վերաբերմունքի՝ մասնավոր բիզնեսի հանդեպ։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը որևէ խնդիր չունի իր սեփականությունը պաշտպանելու հարցում, սակայն այս փուլում առաջնայինը երկրի ընդհանուր իրավիճակն է, ոչ թե անձնական կամ բիզնես շահերը։ Ղազինյանը նշել է, որ ստեղծված պայմաններում ճիշտ չի համարում քննարկումները միայն ՀԷՑ-ի կամ հնարավոր բանակցությունների շուրջ կենտրոնացնելը։
Նա նաև հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու նպատակով բաժնետերերին՝ Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է 380 հազար դոլար։ Ղազինյանի գնահատմամբ՝ այդ առաջարկն անիրատեսական է և որևէ տրամաբանական հիմնավորում չունի։ Նրա խոսքով՝ նման պայմաններին որևէ ողջամիտ մարդ համաձայնություն չէր տա։
«Այդ առաջարկը որևէ բանական, տրամաբանություն ունեցող մարդ չի ընդունի, հակառակը՝ ներկայացնողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր