Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում

Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում

Tue, 25 Aug 2026 10:57:06 +0400


Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը քննադատեց իշխանության վարած քաղաքականությունն ու դրա հիմքում, իր գնահատմամբ, ընկած մոտեցումները։

Նա ընդգծեց, որ պետության կառավարումը չի կարող հիմնված լինել վրեժխնդրության ու հաշվեհարդարի տրամաբանության վրա։ Պատգամավորի համոզմամբ՝ նման սկզբունքներով առաջնորդվող իշխանությունը չի կարող երկրի համար կայուն և հեռանկարային ապագա ապահովել։

Վարդանյանը իշխանությանը բնութագրեց որպես սկզբունքների, համոզմունքների և խղճի պակաս ունեցող ուժի՝ պնդելով, որ նման կառավարման արդյունքում իշխանությունը վերածվում է հասարակության համար ծանր բեռի։ Նրա խոսքով՝ ազատությունից և ինքնուրույնությունից զուրկ քաղաքական մտածողությունը չի կարող հիմք հանդիսանալ առողջ պետական կառավարման համար։

Վարդանյանը շեշտեց նաև ազգային ինքնագիտակցության և մտածողության կարևորությունը՝ նշելով, որ ազգային առանձնահատկություններից ու արժեքներից կտրված քաղաքական ուժը չի կարող արդյունավետորեն առաջնորդել ժողովրդին։

«Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել, պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ, ինքնիշխան պետություն կայացնել, ազգային հոգեկերտվածք չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել. սա իբր փիլիսոփայություն»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարգևավճար ստանում են, գործի չեն գալիս

Պարգևավճար ստանում են, գործի չեն գալիս Tue, 06 Oct 2026 19:24:07 +0400 2026 թվականի հոկտեմբերի …