Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400


Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի հետ հակամարտության ավարտման, պետք է հրաժարվի իր այն տարածքներից, որտեղ ռուսալեզու բնակչություն կա։ Նաեւ՝ Կիեւը պետք է մեկընդմիշտ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։ Այս մասին գրել է բրիտանական The Times պարբերականը։ Սյունակագիր Մեթյու Փերիսը նշում է, որ Ուկրաինան առաջին հերթին պետք է հրաժարվի Ղրիմի հանդեպ հավակնություններից եւ նաեւ արեւելյան ռեգիոններից, որտեղ մեծամասնությունը խոսում է ռուսերեն։ Կիեւը նաեւ պետք է դադարեցնի դեպի ՆԱՏՕ իր ձգտումները, հաշվի առնելով, թե Մոսկվան այդ հարցի հետ կապված ինչ վերաբերմունք ունի։ Դրա փոխարեն Կիեւը կարող է դառնալ ԵՄ անդամ։ Ու որպես անվտանգության երաշխիք էլ՝ Ուկրաինայի տարածքում կարող են տեղակայվել եվրոպացի, ամերիկացի եւ միջազգային դիտորդներ։ Նա գրել է, որ անիրատեսական է այն մոտեցումը, թե Կիեւը փոխզիջումների չպետք է գնա տարածքների հարցում։ Դա կարող է Ուկրաինայի համար վերածվել աղետի եւ մինչեւ վերջ «քամել» եվրոպական երկրների տնտեսական ռեսուրսները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն Thu, 19 Nov 2026 12:15:03 +0400 Նոյեմբերի 14-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով