Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն
Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400

Առաջիկա 96 ժամվա ընթացքում Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան զորքերը կարող են վերսկսել ռազմական հարվածներն ընդդեմ Իրանի, եթե նման հրաման ստանան նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, Պենտագոնն ու ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական զինվորական հրամանատարությունը նախապատրաստել են արդեն այն պոտենցիալ թիրախների ցանկը, ներառյալ նաեւ էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական օբյեկտները եւ միջուկային ենթակառուցվածքները, որոնք դառնալու են հարվածների թիրախ։ Առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացվի։ Դա կարող է լինել նոյեմբերի երեքին Միացյալ Նահանգներում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր