Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Վենսն Իրանի ու Թրամփի մասին ուշագրավ հայտարարություն է արել

Վենսն Իրանի ու Թրամփի մասին ուշագրավ հայտարարություն է արել

Tue, 17 Nov 2026 12:00:19 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հարցում ինքը տարաձայնություններ չունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ոչ, մենք տարաձայնություններ չունենք։ ԱՄՆ նախագահն է որոշումներ կայացնում։ Իհարկե մեզ մոտ` վարչակազմում, բանավեճեր և քննարկումներ են լինում այն ​​մասին, թե կոնկրետ ինչ է պետք անել։ Երբ նախագահը որոշում է ընդունում, նա դիմում է կաբինետին, որն օգնում է դա իրագործելու հարցում», – Fox News-ին ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ վարչակազմում այդ հարցի վերաբերյալ որևէ տարաձայնություն չկա։

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ ռազմական գործողությունը երկարաձգելու մտադրություն չունի և թույլ չի տա, որ այն «պարտավորության» վերածվի 2, 10 կամ 15 տարով։
«Նա (Թրամփը – խմբ.) թույլ չի տա, որ սա անվերջ պատերազմի վերածվի։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, որ այն անվերջ դառնա, կարող են հարձակվել ինձ վրա այնքան, որքան ցանկանում են, քանի որ մենք պարտավորվել ենք դա թույլ չտալ։ Մենք ԱՄՆ ժողովրդին ասել ենք, որ այլևս որևէ անվերջ պատերազմ չի լինելու», – ասել է Վենսը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով