Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Wed, 28 Oct 2026 01:00:38 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ կարեւոր է գտնել հնարավորություն՝ դուրս գալու համար ԱՄՆ հետ հարաբերություններում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից։ Փեզեշկիանը ասել է, որ ընթացիկ անկայուն վիճակը բացասաբար է անդրադառնում իրանցիների ճնշող մեծամասնության առօրյա կյանքի վրա։ Իրանական մամուլում տարածված հրապարակումների համաձայն՝ Իրանի նախագահը նշել է, որ ներկայիս անկայուն վիճակի պատճառով՝ շատերը Իրանում խնդիրների առաջ են կանգնում նույնիսկ էլեմենտար կենցաղային հարցեր լուծելու ժամանակ։ Այս ամենի ֆոնին՝ նա կարեւորել է ընթացիկ խնդիրների կարգավորման համար կայուն լուծումներ գտնելն ու իրավիճակից դուրս գալը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սխալ ուղի

Սխալ ուղի Sat, 14 Nov 2026 09:00:16 +0400 Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով