Ես սպանում եմ նրանց․ Թրամփը սպառնում է Իրանի ղեկավարներին
Fri, 13 Mar 2026 17:00:53 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ Իրանի ղեկավարության դեմ հարվածները կարող են սկսվել արդեն այսօր։ Նա այս մասին հայտարարություն է արել սոցիալական ցանցերում։
«Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում, և հիմա ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, սպանում եմ նրանց», – գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև մեղադրել է մի քանի ամերիկյան լրատվամիջոցների պարտվողականություն տարածելու մեջ։
«Եթե կարդաք ձախողված New York Times-ը, կարող եք սխալմամբ մտածել, որ մենք չենք հաղթում։ Իրանի նավատորմը ոչնչացված է, նրանց օդուժը վերացել է, նրանց հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և մնացած ամեն ինչ ամբողջությամբ ոչնչացվում է, և նրանց առաջնորդները ջնջվում են երկրի երեսից», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր