Դադարեցրեք Իրանի դեմ պատերազմը․ G7-ի առաջնորդները՝ Թրամփին
Fri, 13 Mar 2026 18:07:41 +0400

G7-ի երկրների առաջնորդները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել պատերազմը Իրանի հետ։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հեռախուսազրույցին ծանոթ երկու պաշտոնյաներ Axios-ին ասել են, որ մյուս բոլոր առաջնորդները կոչ են արել Թրամփին հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը՝ ընդգծելով Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել G7-ի առաջնորդների լուրջ մտահոգությունների պատճառով Մերձավոր Արևելքում պատերազմի աճող տնտեսական ազդեցության վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր