Ծափեր՝ Արցախի թաղմանը

Ծափեր՝ Արցախի թաղմանը

Fri, 13 Mar 2026 18:45:44 +0400


Հոտնկայս ծափահարությունների շատ դեպքեր եմ հիշում: Մեր ժամանակներում գենսեկներին էին այդպես ծափահարում՝ հոտնկայս, բուռն եւ երկարատեւ: «Պրավդա» թերթում Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի հսկայածավալ ելույթից հետո միշտ գրում էին՝ բուռն եւ երկարատեւ ծափահարություններ: Իսկ ինչ վերաբերում է կանգնած ծափահարելուն, ապա կապ չուներ, թե այդ պահին որտեղ էր ընկեր Բրեժնեւը: Նա ելույթ էր ունենում Կրեմլի սյունազարդ դահլիճում, իսկ նրան հոտնկայս ծափահարում էին ամենուր՝ Երեւանում, Բաքվում, Տաշքենդում, Կիեւում, Մինսկում, անգամ՝ մերձբալթյան հանրապետություններում: Ես արդեն լավ չեմ հիշում՝ այդկերպ հարգո՞ւմ էին այդ մարդուն, թե՞ ձեռ էին առնում: Մի անգամ էլ ես եմ ծափահարել՝ հոտնկայս, բուռն ու երկարատեւ: Եկան, մեր աշխատավորական կոլեկտիվում հայտարարեցին, որ ՍՍՀՄ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար (գենսեկ), ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահ, բազմահարգ ընկեր Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին Մոսկվայի Կրասնոպրեսնենսկի (այժմ Պրեսնենսկ) շրջանի աշխատավորներն առաջադրել են Գերագույն սովետի պատգամավորության թեկնածու: Մենք մի մարդու պես ոտքի կանգնեցինք եւ սկսեցինք բուռն ու երկարատեւ ծափահարել: Ներքին մղում չկար, իհարկե, բայց գիտեինք, որ մեր աշխատավորական բջջի կուսղեկը (պարտօրգ) ակնոցի վրայից նայում է մեզ ու ստուգում՝ բոլո՞րս ենք, արդյոք, հոտնկայս եւ բոլո՞րս ենք, արդյոք, բուռն ու երկարատեւ ծափահարում:

Շատ չերկարացնեմ, բայց ասեմ, որ մեր ժամանակներում ընդունված է հոտնկայս ծափահարել նաեւ բեմի երախտավորներին` վերջին հրաժեշտը տալու պահերին: Սիրելի դերասանին կամ երգչին, անգամ երգահանին ու բանաստեղծին այդպես է ճանապարհում նրա հանդիսատեսը կամ ընթերցողը:

Որեւէ կերպ, սակայն, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հոտնկայս, բուռն ու երկարատեւ ծափահարել մեր օրերի քաղաքական գործիչներին, որոնք, մեր մեջ ասած, ո՛չ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի խարիզման ունեն, ո՛չ էլ այնպիսի գործեր են թողել, որոնք արժանի են ծափերով հիշվելու: Եվրոպացիները հոտնկայս ծափերի են արժանացրել մեր ժամանակների այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսիք են Միխեիլ Սահակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Սալոմե Զուրաբիշվիլին, Մայա Սանդուն: Հուսամ՝ բոլորին տեղը բերեցիք ու լավ գիտեք, թե իրենց ժողովուրդների գլխին ինչ փորձանք են բերել նրանք: Երկու օր առաջ էլ այդ նույն եվրոպացիները Եվրախորհրդարանում հոտնկայս ծափահարեցին ՀՀ վարչապետին: Ինչո՞ւ, ո՞ր արժանիքի համար: Նա ո՛չ Բրեժնեւն է, ո՛չ էլ, առավել եւս, հանգուցյալ արվեստագետ, որ մի հատ էլ հոտնկայս ծափահարեք: Եվ, առհասարակ, պարոնայք եւ տիկնայք եվրոպացիներ, այդպիսի ժեստեր անելուց առաջ կարելի էր մի հատ էլ վրացի, ուկրաինացի, մոլդովացի եւ հայ ժողովուրդներից հետաքրքրվել՝ արժե՞ իրենց ղեկավարին ծափահարել, թե՞ չարժե: Ի վերջո, դուք ո՞վ եք, որ ինքնագլուխ կերպով եք որոշում դա: ՀՀ-ում ՔՊ-ական սբրոդը հոտնկայս, բուռն ու երկարատեւ ծափերով է ողջունում վարչապետի ամեն շարժումը՝ եկեղեցի մտնել, եկեղեցուց դուրս գալ, մորուք պահել, սափրվել, զուգարան մտնել, զուգարանից դուրս գալ, հող հանձնել, թշնամու առաջ ծնկի գալ, սուտ խոստումներ տալ, խոստումները չկատարել… Բարձր ամբիոններից հայհոյանքներ է տալիս՝ դա էլ են անգամ ողջունում ծափերով: Այս ամենը՝ ՀՀ-ում… Բայց ինձ բացատրեք՝ դո՞ւք ինչու եք ծափահարում, ի՞նչ պատահեց ձեզ: Դեռ երեկ որոշում էիք ընդունել, որ դատապարտում եք Արցախի հայաթափումը: Այսօր ծափահարում եք Արցախը հայաթափողի՞ն: Ասում էիք՝ անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը Բաքվի բանտերում պատանդ պահելը: Այսօր ծափահարում եք այդ հարցը շրջանցող ու Ալիեւին շնորհակալություն հայտնող ՀՀ վարչապետի՞ն: Քանի՞ անգամ եք մեծ-մեծ խոսել արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի մասին: Եվ հիմա դուք ձեզնից չե՞ք զզվում, երբ ծափահարում եք արցախահայության իրավունքը հենց ձեր աչքի առաջ ոտնատակ տվող այդ մարդուն: Քանի՞ երես ունեք դուք:

Այնպես էլ չէ, որ չգիտենք, թե ինչու է Եվրոպան ծափահարում ՀՀ վարչապետին: Իրենց դրածոներին տերերը միշտ ծափահարում են, ինչ էլ այդ դրածոն անի՝ հանուն իր տերերի: Այս դեպքում դրածոն իր տերերին լիքը գլխացավանքներից է ազատել, այդ թվում՝ Եվրոպայի գլխավոր գործընկեր Իլհամ Ալիեւի բոլոր գործողությունները, 44-օրյա պատերազմից մինչեւ Արցախի հայաթափում ու ՀՀ տարածքի օկուպացիա, ամենաբարձր մակարդակով լեգիտիմացնելուց: Մնում էր մի հատ էլ «տուշ» նվագեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանը ԵՄ-ին միանալու հույսը չի կորցրել

Էրդողանը ԵՄ-ին միանալու հույսը չի կորցրել Thu, 17 Sep 2026 11:30:41 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

7 րոպե ago

Ովքեր ու ուր կարող են մեկնել ՀՀ-ից առանց վիզայի

Ովքեր ու ուր կարող են մեկնել ՀՀ-ից առանց վիզայի Thu, 17 Sep 2026 11:24:24 +0400…

13 րոպե ago

Ինչ հավելավճարներ են սպասվում

Ինչ հավելավճարներ են սպասվում Thu, 17 Sep 2026 11:19:54 +0400 Սահմանադրական դատարանի նախագահին և փոխնախագահին…

18 րոպե ago

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը Thu, 17 Sep 2026 11:15:27 +0400 Մեզ պատմեցին,…

22 րոպե ago

Ցնցող պատմություն եմ իմացել․ Փաշինյան

Ցնցող պատմություն եմ իմացել․ Փաշինյան Thu, 17 Sep 2026 11:15:13 +0400 Անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկումներում…

22 րոպե ago

ԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան

ԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան Thu,…

23 րոպե ago