Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել
Fri, 13 Mar 2026 20:00:41 +0400
Ամերիկա-իսրայելական հարձակման հետեւանքով սպանված Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել։ Այս մասին հայտնում է Fars-ը։ Նշենք, որ ավելի վաղ՝ հայտնվել էին հրապարակումներ, որ նա եւս զոհվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ հարձակման առաջին օրը։ Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի հարձակման հետեւանքով։