«Սեւ եռանկյուն»․ պատմական դետեկտիվ, որն արժե դիտել

«Սեւ եռանկյուն»․ պատմական դետեկտիվ, որն արժե դիտել

Fri, 13 Mar 2026 21:00:28 +0400


Սովետական ժամանակների «Սեւ եռանկյուն» եռամաս կինոնկարը, որը նկարահանվել է ռեժիսոր Սերգեյ Տարասովի կողմից՝ 1981 թվականին, խորհրդային դետեկտիվ կինոնկարների շարքում ամենադիտարժան ժապավեններից է համարվում։ Այն նկարահանվել է Յուրի Կլարովի համանուն վեպի հիման վրա եւ ունի պատմական իրական հենք։ Համարվում է ուշ խորհրդային շրջանի պատմական դետեկտիվ ամենահետաքրքիր գործերից մեկը։ Կինոնկարում վերականգնված է պատմական բարդ ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Սովետական Միության ձեւավորման առաջին փուլը՝ Հոկտեմբերյան հեղափոխությանը հետեւած առաջին ամիսները։ Զուգահեռաբար՝ այն ավելի հետաքրքիր է դառնում քրեական հետաքննության զուգորդմամբ։ Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Գրիգորեւը, Անատոլի Ռոմաշինը, Ժաննա Բոլոտովան, Օրգա Բարնետը, Լեոնիդ Կուլագինը, Ալեքսեյ Միրոնովը եւ այլք։

Սյուժեի հիմքում իրական դեպքեր են՝ 1918 թվականին Մոսկվայի Կրեմլի Պատրիարքական ավանդատան կողոպուտը։ Հետաքննությունը վարում է նորաստեղծ սովետական ոստիկանությունը՝ կոմիսար Կոսաչեւի գլխավորությամբ։ Հետաքննության ընթացքում իրավապահները ստիպված են լինելու բախվել քրեական ընդհատակին, որն ակտիվացել էր հեղաշրջումից եւ հայտարարված համաներումից հետո։ Գործողությունների թատերաբեմը հետհեղափոխական Մոսկվան է։ Ֆիլմը հետաքրքիր է դիտել մի քանի առումով։ Նախ, որ պահպանում է խորհրդային պատմական կինոժանրի ավանդույթները՝ մեծ ուշադրություն է հատկացված միջավայրի եւ կերպարների վերարտադրմանն ու կերտմանը՝ կոստյումներ, ժամանակաշրջանի եւ միջավայրի դետալներ, ինտերիեր, քաղաքային լանդշաֆտ։ Բացի այդ, այն ժանրային սինթեզ է՝ հատուկ սովետական կինոյին։ Մի կողմից, դասական քրեական սյուժե՝ հանցագործության քննություն եւ հանցագործների բացահայտում ու վնասազերծում, մյուս կողմից՝ քաղաքական եւ սոցիալական ժամանակի պրոցեսների վերարտադրություն, կերպարների միջոցով պետական գաղափարական եւ քարոզչական թեզերի տարածում, ինչպես, օրինակ, սովետական ոստիկանի կերպարի ձեւավորում։ Բացի այդ, այն ցույց է տալիս ուշսովետական շրջանի հետաքրքրության աճը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի նկատմամբ։ 1970-80-ական թվականներին սովետական կինոարվեստն ակտիվորեն անդրադարձել է քննարկվող ժամանակաշրջանին, փորձել այն վերաիմաստավորել ու վերարժեւորել, եւ այդ առումով «Սեւ եռանկյունն» էլ, օրինակ, կարելի է հետհեղափոխական քաոսի եւ այդ քաոսից կարգուկանոնի ձեւավորման մասին մտորումների կինոմեկնաբանություն համարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». 2030-2031 ուստարում դպրոցներից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան լրիվ հանվելու է

«Հրապարակ». 2030-2031 ուստարում դպրոցներից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան լրիվ հանվելու է Thu, 29 Oct 2026…

16 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

Գագիկ Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարացվեց Thu, 29 Oct 2026 13:11:54 +0400 Latest news from…

19 րոպե ago

Փաշինյանը ողջունում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ի պահվածքը

Փաշինյանը ողջունում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ի պահվածքը Thu, 29 Oct 2026 13:09:44…

22 րոպե ago

Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը Thu, 29 Oct 2026 13:00:23 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

31 րոպե ago

Հասուն պատգամավորներ են եւ իրար քաշքշում են, ինչն էր աննորմալ էդտեղ. ՔՊ խմբակցության ղեկավար

Հասուն պատգամավորներ են եւ իրար քաշքշում են, ինչն էր աննորմալ էդտեղ. ՔՊ խմբակցության ղեկավար Thu,…

34 րոպե ago

Ի՞նչ է սպասվում. պասպորտ–սեղանները փակվում են

Ի՞նչ է սպասվում. պասպորտ–սեղանները փակվում են Thu, 29 Oct 2026 12:56:06 +0400 Նոյեմբերի 1-ից Հայաստանում…

35 րոպե ago