Թրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին
Sat, 21 Nov 2026 20:00:14 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին։ Հայտարարությունը հնչել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ։
Թրամփը Միլլերին անվանել է չափազանց ազդեցիկ գործիչ՝ կատակային երանգով հարցնելով՝ արդյոք նա ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին։ Միլլերը ժպտացել է, սակայն որևէ պատասխան չի տվել։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։ Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուների թվում հաճախ հիշատակվում են Վենսն ու Ռուբիոն։ Միլլերի իրական առաջադրման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա։