54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը

54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը

Sat, 21 Nov 2026 20:45:54 +0400


Երեկ հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի նախկին խոսնակ, ԱԳՆ խորհրդական Վահան Հունանյանը գործուղվում է Վարշավա, վերջինս նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Վահան Հունանյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։

Նա կրթությամբ ֆիզիկոս է՝ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա` ստացել եվրոպագետի մագիստրոսի աստիճան։ 2011-2012 թվականներին սովորել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։ Հունանյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 2012 թվականին՝ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2013-2017 թվականներին աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ նախ որպես կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։ 2018-2020 թվականներին նա եղել է այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, իսկ 2020-2021 թվականներին՝ Ավինյանի խորհրդականը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար։ 2023 թվականի մարտին Հունանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից՝ հայտարարելով, որ շարունակելու է դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ համակարգում։ Այժմ ԱԳ նախարարի խորհրդականն է:

Հատկանշական է նաև, որ Հունանյանը 2019 թվականին Վարշավայում Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակով եռամսյա հետազոտական աշխատանք է իրականացրել։ Նա տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուներին։

Հունանյանի ԿԿՀ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ վերջինս 2 բնակարան ուներ, որոնցից մեկը նվիրատվություն էր ստացել 2002թ-ին, իսկ մյուսը՝ համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 2012թ-ին։ Նա նախորդ տարի փետրվարին Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարան է ձեռք բերել հիփոթեքով, որի արժեքը կազմել է 54 մլն 475 հազար դրամ։ Իսկ ահա 2025թ-ի վերջին վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 11 մլն 129 հազար 520 դրամ։ Հունանյանը 8,1 մլն դրամ էլ ծախսել է բնակարանի վերանորոգման վրա։ Իսկ ահա վերջինիս տարեկան եկամուտները կազմել է 16 մլն 730 հազար 399 դրամ, որից 1 մլն 560 հազար դրամը գոյացել է գույքի վարձակալությունից, 1 մլն 441 հազար 332 դրամը՝ եկամտահարկի վերադարձից, 270 հազար 503 դրամը՝ ավանդից ստացած եկամուտն է, իսկ մնացած 13 մլն 458 հազար 564 դրամը՝ աշխատավարձը։ Վերջինս ունեցել է 75 հազար դրամ կանխիկ գումար, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 5 եվրո, 183 հազար 827 դրամ եւ 8 մլն 586 հազար 158 դրամ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ն կրճատում է բյուջեն․ Չեխիայի վարչապետը զայրացած է

ԵՄ-ն կրճատում է բյուջեն․ Չեխիայի վարչապետը զայրացած է Sun, 22 Nov 2026 22:05:26 +0400 Չեխիայի…

7 րոպե ago

Կատակով իր աշխատակազմի ղեկավարին առաջարկել է մասնակցել ընտրություններին

Կատակով իր աշխատակազմի ղեկավարին առաջարկել է մասնակցել ընտրություններին Sun, 22 Nov 2026 22:00:17 +0400 ԱՄՆ…

12 րոպե ago

«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան

«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան…

17 րոպե ago

Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը․ Արցախ կամերային նվագախումբ

Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը․ Արցախ կամերային նվագախումբ Sun, 22…

29 րոպե ago

Բաց սահմանները ոչնչացնում են երկրներին․ Թրամփը նախազգուշացնում է

Բաց սահմանները ոչնչացնում են երկրներին․ Թրամփը նախազգուշացնում է Sun, 22 Nov 2026 21:36:30 +0400 ԱՄՆ…

36 րոպե ago

Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ

Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ Sun, 22 Nov 2026 21:30:35…

42 րոպե ago