Երեքշաբթի , 17 Մարտի 2026

Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա

Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա

Fri, 13 Mar 2026 20:15:35 +0400


Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա: Կա իրատեսական մեկ լուծում.

1.) Ընդդիմությունը շատ արագ՝ երկու-երեք շաբաթում, անցկացնում է նախընտրական փրայմերիզ, կազմում է մեկ միասնական ցուցակ ու ԱԺ ընտրությանը մասնակցում է մեկ ցուցակով: Միավորված ընդդիմություն-Նիկոլ երկընտրանքի պարագայում Նիկոլը շանս չունի վերընտրվելու հունիսի 7-ին: Չունի շանս նաև կեղծելու՝ չի մարսի: Ոչ մի շանս չունի:

2.) Այդ միասնական ցուցակի առաջին համարին արագ առաջադրում են նաև որպես իմպիչմենտի վարչապետի թեկնածու և ապրիլի 20-ին, օրինակ, ԱԺ մուտք են անում Նիկոլին ԱԺ-ով անվստահություն հայտնելու նախագիծը՝ բավարար ձայներ կա: Զուգահեռ, ժողովրդին կոչ է արվում եռօրյա համազգային հանրահավաքի՝ ապրիլի 21-23, երբ ԱԺ-ում օրենքի ուժով քննարկվելու է իմպիչմենտի հարցը: Կա՞ կասկած, որ միավորված ընդդիմության կոչով հրավիրված այդ հանրահավաքները դառնալու են Վաթեռլոո: Չստացվի ՔՊ պատգամավորներին «օգնել»՝ քվեարկելու Նիկոլի իմպիչմենտի նախագծի օգտին, ինչը գրեթե բացառված է, փողոցի այդ ողջ էներգիան գնալու է հունիսի 7-ի քվեարկություն ու սրբել-տանելու է Նիկոլին ու ՔՊ-ին, երբ բարիկադի մյուս կողմում միավորված ընդդիմությունն է:

Այսքան պարզ լուծում այդքան բարդ հարցին:

Հ.Գ. Այնպես որ ընդդիմադիր առաջնորդներ հորջորջվողների եսասիրությունն ու կերած բողկերը ժողովրդի վզին մի թողեք: Դա ավելի մեծ ու անբարոյական նիկոլություն է: Նիկոլն ունեցել է ու ունի ուժի մեկ աղբյուր՝ անկարող, ֆեյք կամ գործարքների հակված ընդդիմություն: Մնացածը լոլո է:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հերթական հանցանքի շեմին

Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հերթական հանցանքի շեմին Mon, 16 Mar 2026 12:15:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով